-
21.05.2020|
13:51
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում լրացում կատարելու փաթեթ է ներկայացրել, որով առաջարկում է ավտոմեքենաների պետհամարանիշի թվերի փոխարեն անուն գրելու հնարավորություն տալ։
-
21.05.2020|
13:50
Արդարադատության նախարարությունը շարունակում է բարձր գնահատել իրավաբանական համայնքի դիտարկումները՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա) շուրջ, այս մասին հաղորդագրություն է տարածել աչդարադատության կոնվենցիան։
-
21.05.2020|
13:49
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, արձանագրվել է 70 մահ», - ասաց վարչապետը։
-
21.05.2020|
13:48
Կառավարությունն ընդունեց որոշում Հայաստանում հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների մասին:
-
21.05.2020|
13:47
Պարոն Գոգյանին առաջարկում եմ քննարկմանը ներկա գտնվել։ Ձևաչափը կարող ենք միասին որոշել, որպեսզի ԱԺ աշխատանքային ընթացակարգերին չհակասի։
-
21.05.2020|
13:45
Կառավարության որոշմամբ բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա: Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:
-
21.05.2020|
13:44
Վաղվանից չեն հոսպիտալացվի այն քաղաքացիները, որոնց մոտ կախտորոշվի կորոնավիրուս, բայց փաստացի բուժման կարիք չեն ունենա՝ ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
-
21.05.2020|
13:43
Հայաստանում վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար, Twitter- ում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
-
21.05.2020|
13:41
Կառավարությունը հաստատեց ՀՀ կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս նախագիծը շրջադարձային ու աննախադեպ է պատմության մեջ։
-
21.05.2020|
13:40
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կրկին բացակայում էր։